Դաս 3․ Ներմուծումը Python-ում։

 Փոփոխականներ 

Փոփոխականը (variable) ծրագրավորման մեջ օգտագործվում է տվյալներ պահելու համար: Դա նման է մի փոքրիկ տուփի, որի մեջ կարող ես պահել տարբեր տեսակի տեղեկություններ, ինչպիսիք են թվերը, տեքստը կամ այլ արժեքներ: Փոփոխականին կարող ես տալ անուն, որպեսզի հետագայում կարողանաս  օգտագործել դրանում պահված տվյալները:

Փոփոխականներին տալիս ենք անուններ։ Փոփոխականի անունը 

  1. Կազմված է լատինատառ մեծատառերից և փոքրատառերից՝ a,b,c, A, B, name, sum և այլն
  2. Կարող է պարունակել  ընդգծման նշանը՝  first_name:
  3. Կարող է պարունակել թվեր` name1։ 
  4. Չի կարող սկսվել թվով, բայց կարող է սկսվել ընդգծման նշանով։
Փոփոխականների ճիշտ անուններ                   Փոփոխականի սխալ անուններ
name                                                                        1a
age                                                                            2_sum
a1                                                                              name 1
A_1                                                                            age-2
day1                                                                          g@1
SuM
_s

Տվյալների տիպեր

Փոփոխականներում կարելի է պահպանել տարբեր տիպի տվյալներ։ Տվյալների տիպերն են․

Ամբողջ թվեր՝  int, օրինակ՝ 5, 25, 31, -854, 45 և այլն

Իրական թվեր՝  float, օրինակ՝ 7․67,  -3․46,  0․71, 62․09 և այլն

Տեքստային տիպ՝  string, Տեքստային տվյալները պահվում են string տիպի փոփոխականներում: Տեքստը միշտ գրվում է չակերտների մեջ ՝" " կամ ' ':

Օրինակ․ "Անի", "Բարև աշխարհ"։


Տվյալների ներմուծումը Python-ում

Ներմուծումը հնարավորություն է տալիս օգտագործողին համակարգչից տվյալներ մուտքագրել ծրագրի մեջ, օրինակ, երբ պետք է ներմուծել անուն, կամ տարիք։

Python-ում ներմուծման համար նախատեսված է input() հրամանը։

Օրինակ․ 


Ներմուծված տվյալները հետագայում օգտագործելու նպատակով պահպանվում են փոփոխականներում։ Դա իրականացվում է հետևյալ եղանակով․

Տվյալ օրինակում ծրագիրը գործարկելուց հետո այն կսպսի, որ ստեղնաշարից ներմուծենք անուն, որը անմիջապես կպահպանվի name  փոփոխականի մեջ։

Եթե արտածենք այդ փոփոխականը, կարտածվի մեր ներմուծված անունը, որը string տիպի է։



Եթե պետք է ներմուծենք որևէ թիվ, ապա անհրաժեշտ է նախապես նշալ դրա տիպը․
Ամբողջ թվեր ներմուծելու համար․ a = int ( input () )
Տասնորդական թվեր ներմուծելու համար․ a = float ( input () )
Օրինակ․


Հուշում․ եթե նկատեցիր, չնայած այն բանի, որ փոփոխականի անունը տեքստ է, այն օգտագործում ենք առանց "" չակերտների։

Առաջադրանքների օրինակներ․
1․ Ներմուծել ամբողջ թիվ և արտածել այդ թվի կրկնապատիկը.

    a = int ( input ("Ներմուծիր որևէ ամբողջ թիվ") )
    print( a * a )

2․ Ներմուծել տասորդական թիվ և արտածել այդ թվի կեսը.

    b = float (input("Ներմուծիր որևէ կոտորակային թիվ"))
    print( b / 2 )

3․ Ներմուծել երկու թիվ և արտածել այդ թվերի գումարը.

    a = int (input())
    b = int (input())
    print( a + b)

4․Ներմուծել երկու բառ և արտածել դրանք մեկ տողով.

    bar1 = input()
    bar2 = input()
    print (bar1, bar2)

Տնային Առաջադրանքեր․
  1. Ներմուծեք ձեր անունը և ազգանունը և արտածեք դրանք մեկ տողով։
  2. Ներմուծեք թիվ և արտածեք դրա եռապատիկը։
  3. Ներմուծեք թիվ և արտածեք այդ թվի և 7-ի տարբերությունը։
  4. Ներմուծեք երկու թիվ և արտածեք դրանց արտադրյալը
  5. Ներմուծեք երեք թիվ և արտածեք դրանց տարբերությունը
Տնային առաջադրանքներ կարող եք կատարել հետևյալ առցանց կոմպիլյատորների միջոցով․
Online-python



Comments

Post a Comment

Popular posts from this blog

Դաս 1․ Python - առաջին քայլերը

Դաս 2․ Արտածումը Python-ում