Դաս 5․ Ցուցակները Python-ում
Python-ի ցուցակներ
1. Ինչ է ցուցակը՞
Ցուցակը (List) Python-ում տվյալների տեսակ է, որը թույլ է տալիս պահել մի քանի տարրեր մեկ փոփոխականի մեջ։ Ցուցակի տարրերը կարող են լինել տարբեր տիպի՝ թվեր, տեքստեր և նույնիսկ այլ ցուցակներ։
Ահա մի քանի ցուցակների օրինակներ
numbers = [1, 2, 3, 4, 5]
names = ["Անի", "Գոռ", "Նարե"]
mixed = [10, "Hello", 3.14]
Ինչպես տեսար, ցուցակ ստեղծելու համար անհրաժեշտ է ցուցակի անուն և
քառակուսի փակագծերի մեջ գրված ծուցակի տարրեր։
2. Ցուցակի հիմնական հատկությունները
- Ցուցակի տարրերը համարակալվում են հերթականությամբ, սկսած 0-ից, դրանք կոչվում են ինդեքսներ կամ դասիչներ (index)
- Ցուցակներում կարող են կրկնվող տարրեր լինել
- Ցուցակի տարրերը կարող են փոփոխվել
3. Ցուցակի տարրերին դիմելը
Ցուցակի տարրերին կարող ենք դիմել նրանց ինդեքսով։
A = [5, 45, 7, -8, "Sona", 4.6]
- Արտածենք ցուցակի առաջին տարրը
print ( A[0])
- Արտածենք ցուցակի վերջին տարրը
print ( A[5])
Առաջադրանք 1․
Ստեղծեք ցուցակ և արտածեք ցուցակի բոլոր տարրերը։
- Ցուցակի կարելի նաև արտածել ամբողջությամբ հետևյալ կերպ print ( A )
Առաջադրանք 2․
Ստեղծեք ցուցակ և արտածեք 3-րդ տարրը։
4. Ցուցակի փոփոխում
Մենք կարող ենք փոխել ցուցակի տարրերը՝ ուղղակի նոր արժեք վերագրելով համապատասխան ինդեքսով տարրին։
Առաջադրանք 3․ Ներմուծիր հետևյալ կոդը, գործարկիր և բացատրիր արդյունքը
Arr = [5, 45, 7, -8, 5, 4.6]
print (Arr)
Arr[0] = 98
Arr[3] = "Nare"
print (Arr)
Առաջադրանք 4․ Ներմուծիր ցուցակ և կատարիր ցուցակի տարրերի փոփոխություն, արտածիր ցուցակի վերջնական տարբերակը(հուշում․ օգտվիր առաջադրանք 3-ից)
5. Լրացուցիչ․ Ցուցակի հիմնական գործողությունները
Python-ում ցուցակների հետ աշխատելու համար կան մի շարք կարևոր գործողություններ՝
-
Ցուցակին ավելացնել տարր
numbers = [1, 2, 3] numbers.append(4) # Ավելացնում ենք 4 թիվը print(numbers) # [1, 2, 3, 4]
-
Ջնջել տարր
numbers = [1, 2, 3, 4] numbers.remove(2) # Ջնջում ենք թիվ 2-ը print(numbers) # [1, 3, 4]
Arr = [5, 45, 7, -8, 5, 4.6]
Arr.remove(12)
Ներկուծիր կոդը, գործարկիր և ներկայացրու թե ինչ կատարվեց
-
Ցուցակի տարրերի քանակը
colors = ["կարմիր", "կապույտ", "կանաչ"] print(len(colors)) # 3
6. Գործնական առաջադրանքներ
- Ստեղծեք ցուցակ, որտեղ կլինեն ձեր երեք սիրելի գույները։
- Արտածեք ցուցակի առաջին և վերջին տարրերը։
- Ցուցակին ավելացրեք ևս մեկ գույն և արտածեք փոփոխված ցուցակը։
- Ջնջեք ցուցակի երկրորդ գույնը և արտածեք փոփոխված ցուցակը։
Օրինակ լուծում՝
colors = ["կապույտ", "կանաչ", "դեղին"]
print(colors[0], colors[-1]) # 'կապույտ', 'դեղին'
colors.append("կարմիր")
print(colors) # ['կապույտ', 'կանաչ', 'դեղին', 'կարմիր']
colors.remove("կանաչ")
print(colors) # ['կապույտ', 'դեղին', 'կարմիր']
7. Եզրակացություն
Ցուցակները շատ հարմար գործիք են տվյալների հավաքածուներ պահելու համար։ Դրանք թույլ են տալիս հեշտությամբ ավելացնել, փոխել կամ ջնջել տարրեր։ Ծանոթանալով ցուցակների հետ՝ դուք կարող եք ավելի արդյունավետ ծրագրեր գրել Python-ում։
Python-ում ցուցակները (lists) թույլ են տալիս պահել տվյալների հավաքածուները, որոնք կարող են լինել տարբեր տեսակների։
Comments
Post a Comment