Posts

Դաս 3․ Ներմուծումը Python-ում։

Image
  Փոփոխականներ  Փոփոխականը (v ariable) ծրագրավորման մեջ օգտագործվում է տվյալներ պահելու համար: Դա նման է մի փոքրիկ տուփի, որի մեջ կարող ես պահել տարբեր տեսակի տեղեկություններ, ինչպիսիք են թվերը, տեքստը կամ այլ արժեքներ: Փոփոխականին կարող ես տալ անուն, որպեսզի հետագայում կարողանաս  օգտագործել դրանում պահված տվյալները: Փոփոխականներին տալիս ենք անուններ։ Փոփոխականի անունը  Կազմված է լատինատառ մեծատառերից և փոքրատառերից՝ a,b,c, A, B, name, sum և այլն Կարող է պարունակել   ընդգծման նշանը՝  first_name: Կարող է պարունակել թվեր` name1 ։  Չի կարող սկսվել թվով, բայց կարող է սկսվել ընդգծման նշանով։ Փոփոխականների ճիշտ անուններ                   Փոփոխականի սխալ անուններ name                                                                      ...

Դաս 1․ Python - առաջին քայլերը

Image
 Python ծրագրավորման լեզու P ython-ը ակտիվ զարգացող ծրագրավորման լեզու է։ Նոր տարբերակները թողարկվում են մոտավորապես 2.5 տարին մեկ անգամ։  Python-ը ստեղծվել է 1989 թվականին Գվիդո վան Ռոսումի կողմից և պաշտոնապես թողարկվել է 1991 թվականին։ Այն նախատեսված էր որպես պարզ, ընթեռնելի և բազմաֆունկցիոնալ ծրագրավորման լեզու՝ շեշտը դնելով պարզության և արդյունավետության վրա։ Python-ի պարզ շարահյուսությունը և լայն գրադարանային աջակցությունը այն դարձրել են շատ ոլորտներում պահանջված, ներառյալ վեբ ծրագրավորումը, տվյալների վերլուծությունը, արհեստական բանականությունը և ավտոմատացումը։   Python անունը ստացվել է ոչ թե օձի, այլ բրիտանական "Monty Python’s Flying Circus"՝   "Մոնթի Փայթոնի թռչող կրկեսը" ,  հումորային հեռուստաշոուի ազդեցությամբ, որը շատ էր դուր գալիս լեզվի ստեղծող Գվիդո վան Ռոսումին ։ Նա ցանկանում էր, որ լեզվի անվանումը լինի կարճ, հետաքրքիր և հիշվող, ինչի համար էլ ընտրեց Python ։ Python ծրագրի գործարկումը առցանց Գոյություն ունեն առցանց միջավայրեր, որոնք օգնում են գո...

Դաս 5․ Ցուցակները Python-ում

Image
Python-ի ցուցակներ       1. Ինչ է ցուցակը՞ Ցուցակը (List) Python-ում տվյալների տեսակ է, որը թույլ է տալիս պահել մի քանի տարրեր մեկ փոփոխականի մեջ։ Ցուցակի տարրերը կարող են լինել տարբեր տիպի՝ թվեր, տեքստեր և նույնիսկ այլ ցուցակներ։ Ահա մի քանի ցուցակների օրինակներ numbers = [1, 2, 3, 4, 5] names = ["Անի", "Գոռ", "Նարե"] mixed = [10, "Hello", 3.14] Ինչպես տեսար, ցուցակ ստեղծելու համար անհրաժեշտ է ցուցակի անուն և քառակուսի փակագծերի մեջ գրված ծուցակի տարրեր։ 2. Ցուցակի հիմնական հատկությունները Ցուցակի տարրերը համարակալվում են հերթականությամբ, սկսած 0-ից, դրանք կոչվում են  ինդեքսներ կամ դասիչներ  (index) Ցուցակներում կարող են կրկնվող տարրեր լինել Ցուցակի տարրերը կարող են փոփոխվել  3. Ցուցակի տարրերին դիմելը Ցուցակի տարրերին կարող ենք դիմել նրանց ինդեքսով։  A = [5, 45, 7, -8, "Sona", 4.6] Արտածենք ցուցակի առաջին տարրը print ( A[0]) Արտածենք ցուցակի վերջին տարրը print ( A[5]) Առաջադրանք ...

Դաս 2․ Արտածումը Python-ում

Image
Արտածումը Python-ում                                                              Տվյալների արտածում  նշանակում է ծրագրի կողմից տվյալների ցուցադրում էկրանին կամ այլ միջավայրում։  Python-ում հիմնականում արտածման համար օգտագործվում է print() ֆունկցիան։ Արտածել կարելի տարբեր տեսակի տվյալներ՝ 1․ Արտածում ենք թվային արժեքներ ։ Օրինակ՝                                                       print (12) print (31) 2. Արտածում ենք հաշվարկների արդյունքներ։  Օրինակ print   ( 5+5 ) print     ( 12*3  ) print     ( 30/3  ) 3. Արտածում ենք տեքստային ինֆորմացիա․     Որպեսզի ինֆորմացիան նույնությամբ արտածվի անհրաժեշտ է այն ներառել " " չակերտների մեջ։ Օրին...

Ցիկլերը Python-ում

Image
Python-ում ցիկլերը (loop-երը) օգտագործվում են, որպեսզի կոդը կրկնվի որոշակի քանակությամբ կամ պայմանով: Python-ը տրամադրում է երկու հիմնական ցիկլ՝ for և while ։ 1. for ցիկլ for ցիկլը սովորաբար օգտագործվում է իտերացվող օբյեկտների (օրինակ՝ ցուցակներ, տողեր, զանգվածներ) տարրերով անցնելու համար:  2. while ցիկլ while ցիկլը կրկնում է գործողությունները, քանի դեռ որոշակի պայմանը ճշմարիտ է: 3. Կանգեցնելու և շարունակելու հրամաններ break : կանգնեցնում է ցիկլը : continue : անցնում է հաջորդ իտերացիային՝ բաց թողնելով մնացած գործողություններ 4. Ներդրված ցիկլեր Երբեմն կարող ենք օգտագործել ցիկլեր՝ մեկ այլ ցիկլի ներսում                              Ահա մի քանի խնդիրների օրինակներ ցիկլերով 1. Հաշվել բոլոր զույգ թվերը Պատվեր՝ հաշվել 1-ից 100-ը զույգ թվերը: Օրինակ python count = 0 for num in range ( 1 , 101 ): if num % 2 == 0 : count += 1 print ( "Զույգ թվերի քանակը:" , count)   ...

Հետաքրքիր Խնդիրներ

Image
  Հետաքրքիր խնդիրներ Python-ում Ահա մի քանի հետաքրքիր և առօրյական խնդիրներ Python-ում լուծելու համար՝ 1 Պարզ Կոդի օրինակ՝ Ժամացույցի համար import time def reminder ( task, delay ): print ( f"Reminder set for: {task} " ) time.sleep(delay) print ( f"Time's up for: {task} " ) reminder( "Read a book" , 10 ) 3 Ա նձը չափաս է,թե ոչ Գրենք մի կոդ որը ցույց կտա ա նձը չափաս է,թե ոչ: # Ներմուծել թիվ number = int ( input ( "Մուտքագրեք տարիքը: " )) if number > 18 : print ( " Տարիքը մեծ է 18-ից:" ) elif number < 18 : print ( " Տարիքը փոքր է 18-ից:" ) else : print ( "Տարիքը հավասար է 18-ին:" 2 Մի հետաքրքիր և պարզ ծրագիր՝ օգտագործելով ցուցակ (list), որը ստուգում է, թե արդյոք մուտքագրված թիվը գտնվում է ցուցակի մեջ : # Սահմանում ենք ցուցակ numbers_list = [ 2 , 3 , 5 , 7 , 11 , 13 , 17 , 19 , 23 , 29 ] # Ներմուծել թիվ number = int ( input ( "Մուտքագրեք թիվ՝ ստուգելու համար, թե արդյ...

Դաս 4․Պայմանները Python-ում

Image
                                                      Բարև, մենք քեզ այսօր կսովորացնենք Պայմաները Python-ում: Pyton- ում պայմանները թույլ են տալիս ծրագրին կատարել որոշակի գործողություններ՛ ելնելով տրամաբանական պայմաններից: Python-ում պայմանի օպերատորը if -ն է:                         Գրելաձևը            if պայման:       Պայմանի մարմին Պայմանից հետո պարտադիր դրվում է : նշանը  Եթե պայմանը ճիշտ է, մարմինը (կոդը) կատարվում է, իսկ եթե սխալ է , այն չի կատարվում: Պայմաններ կազմվում են հետևյալ համեմատման օպերատորների միջոցով >   մեծ է <   փոքր է >=   մեծ է կամ հավաար <=    փոքր է կամ հավասար ==   հավասար է !=    հավասար չէ Ահա  Python-ում  մի քանի պարզ պայմանների...