Դաս 1․ Python - առաջին քայլերը
Python ծրագրավորման լեզու P ython-ը ակտիվ զարգացող ծրագրավորման լեզու է։ Նոր տարբերակները թողարկվում են մոտավորապես 2.5 տարին մեկ անգամ։ Python-ը ստեղծվել է 1989 թվականին Գվիդո վան Ռոսումի կողմից և պաշտոնապես թողարկվել է 1991 թվականին։ Այն նախատեսված էր որպես պարզ, ընթեռնելի և բազմաֆունկցիոնալ ծրագրավորման լեզու՝ շեշտը դնելով պարզության և արդյունավետության վրա։ Python-ի պարզ շարահյուսությունը և լայն գրադարանային աջակցությունը այն դարձրել են շատ ոլորտներում պահանջված, ներառյալ վեբ ծրագրավորումը, տվյալների վերլուծությունը, արհեստական բանականությունը և ավտոմատացումը։ Python անունը ստացվել է ոչ թե օձի, այլ բրիտանական "Monty Python’s Flying Circus"՝ "Մոնթի Փայթոնի թռչող կրկեսը" , հումորային հեռուստաշոուի ազդեցությամբ, որը շատ էր դուր գալիս լեզվի ստեղծող Գվիդո վան Ռոսումին ։ Նա ցանկանում էր, որ լեզվի անվանումը լինի կարճ, հետաքրքիր և հիշվող, ինչի համար էլ ընտրեց Python ։ Python ծրագրի գործարկումը առցանց Գոյություն ունեն առցանց միջավայրեր, որոնք օգնում են գո...