Դաս 5․ Ցուցակները Python-ում
Python-ի ցուցակներ 1. Ինչ է ցուցակը՞ Ցուցակը (List) Python-ում տվյալների տեսակ է, որը թույլ է տալիս պահել մի քանի տարրեր մեկ փոփոխականի մեջ։ Ցուցակի տարրերը կարող են լինել տարբեր տիպի՝ թվեր, տեքստեր և նույնիսկ այլ ցուցակներ։ Ահա մի քանի ցուցակների օրինակներ numbers = [1, 2, 3, 4, 5] names = ["Անի", "Գոռ", "Նարե"] mixed = [10, "Hello", 3.14] Ինչպես տեսար, ցուցակ ստեղծելու համար անհրաժեշտ է ցուցակի անուն և քառակուսի փակագծերի մեջ գրված ծուցակի տարրեր։ 2. Ցուցակի հիմնական հատկությունները Ցուցակի տարրերը համարակալվում են հերթականությամբ, սկսած 0-ից, դրանք կոչվում են ինդեքսներ կամ դասիչներ (index) Ցուցակներում կարող են կրկնվող տարրեր լինել Ցուցակի տարրերը կարող են փոփոխվել 3. Ցուցակի տարրերին դիմելը Ցուցակի տարրերին կարող ենք դիմել նրանց ինդեքսով։ A = [5, 45, 7, -8, "Sona", 4.6] Արտածենք ցուցակի առաջին տարրը print ( A[0]) Արտածենք ցուցակի վերջին տարրը print ( A[5]) Առաջադրանք ...