Դաս 2․ Արտածումը Python-ում
Արտածումը Python-ում
Տվյալների արտածում նշանակում է ծրագրի կողմից տվյալների ցուցադրում էկրանին կամ այլ միջավայրում։
Python-ում հիմնականում արտածման համար օգտագործվում է
print() ֆունկցիան։Արտածել կարելի տարբեր տեսակի տվյալներ՝
1․ Արտածում ենք թվային արժեքներ։ Օրինակ՝
print (12)print (31)
2. Արտածում ենք հաշվարկների արդյունքներ։ Օրինակ
3. Արտածում ենք տեքստային ինֆորմացիա․
Որպեսզի ինֆորմացիան նույնությամբ արտածվի անհրաժեշտ է այն ներառել " " չակերտների մեջ։ Օրինակ․
print ( " Բարև աշխարհ" )print ( "5+5" )print ( "Ես 21 տարեկան եմ" )Առցանց կոմպիլյատոր՝ https://www.onlinegdb.com/online_python_compiler հղումով բացեք առցանց ծրագիրը, ջնջեք պատրաստի գրված կոդը։
Կատարեք հետևյալ առաջադրանքները․
- Արտածեք երկու թիվ։
- Արտածեք ձեր անուն, ազգանունը։
- Արտածեք որևէ թվաբանական գործողության արդյունք։
Կատարած աշխատանքերի նկարը ուղարկեք ուսուցչին կամ տեղադրեք բլոքի մեկնաբանություն բաժնում։
Լրացուցիչ
Արտածման օպերատորը տալիս է հնարավորություն միաժամանակ արտածել տարբեր տեսակի տվյալներ, դրանք միմյանցից բաժանելով ստորակետով։ Դա արվում է հետևյալ կերպ․
print ("Քո տարիքն է ", 15, " տարեկան։")
print ("5 * 5 = ", 5*5 )




Արտածում ենք երկու թիվ
ReplyDeletePrint "10"
Print "25"
Արտածում ենք անունը,ազգանունը
Print "Նարեկ "
Print "Գրիգորյան"
Արտածում ենք թվաբանական գործողությունը
Print "15+7"
Barev asxarh es Naren em
ReplyDeleteprint("Սարգսյան Արփի ")
ReplyDeleteprint("Սարգսյան Լուսի ")
print(14)
print(7+8)
print(" Նվարդ")
ReplyDeleteprint(" Այվազյան")
print(13)
print(7+6)