Դաս 4․Պայմանները Python-ում

                                                     

Բարև, մենք քեզ այսօր կսովորացնենք Պայմաները Python-ում:

Pyton- ում պայմանները թույլ են տալիս ծրագրին կատարել որոշակի գործողություններ՛ ելնելով տրամաբանական պայմաններից:

Python-ում պայմանի օպերատորը if -ն է:

                       Գրելաձևը           

if պայման:

     Պայմանի մարմին

Պայմանից հետո պարտադիր դրվում է : նշանը 

Եթե պայմանը ճիշտ է, մարմինը (կոդը) կատարվում է, իսկ եթե սխալ է , այն չի կատարվում:


Պայմաններ կազմվում են հետևյալ համեմատման օպերատորների միջոցով

>   մեծ է

<   փոքր է

>=   մեծ է կամ հավաար

<=    փոքր է կամ հավասար

==   հավասար է

!=    հավասար չէ

Ահա Python-ում մի քանի պարզ պայմանների  օրինակներ :



Օրինակ 1: Թիվի մեծության ստուգում

x = 7 if x > 5: print("այո, թիվը մեծ է 5-ից")

x փոփոխականին վերագրում ենք 7 արժեք, եթե x փոփոխականը մեծ է 5-ից,
ապա արտածել «այո, թիվը մեծ է 5-ից»։

Օրինակ 2: Դրական կամ բացասական թիվ

a = 4
if a<0: print("a-ն դրական է") if a<0: print("a-ն բացասական է")

Օրինակ 3: Տարիքի ստուգում, եթե մարդը չափահաս է, կարող է մասնակցել ընտություններին։

age = 18
if age >= 18: print("Դուք կարող եք քվեարկել") else: print("Դուք դեռ չեք կարող քվեարկել")

Օրինակ 4: Լրացուցիչ․

number = 0
if number > 0:
print("Թիվը դրական է")
elif number < 0:
print("Թիվը բացասական է")
else:
print("Թիվը զրո է")


Միաժամանակ մի քանի պայման

Օրինակ 5: Ստուգել՝ ներմուծված թիվը պատկանո՞ւմ է արդյոք 5-10

միջակայքին։

x = 8 if x > 5 and x < 10: print("x-ը 5-ից մեծ է և 10-ից փոքր է")


Լրացուցիչ խնդիրների պայամաններից

Զույգ կամ կենտ թիվ

թիվը զույգ է այն ժամանակ, երբ առանց մնացորդի բաժանվում է 2-ի։ Այսինքն, մենք պետք է
կատարենք բաժանում ևև վերցնենք մնացորդը։ Դրա համար նախատեսված է % գործողությունը,
որը բաժանման արդյունքում վերադարձնում է մնացորդը։
Օրինակ՝ 16 % 2 = 0, իսկ 17 % 2 = 1:


Խնդիր․ ներմուծել թիվ և ստուգել՝ զույգ է, թե կենտ
number = int(input("Մուտքագրեք թիվ: "))
if number % 2 == 0: print("Թիվը զույգ է։") else: print("Թիվը կենտ է։")





Comments

Post a Comment

Popular posts from this blog

Դաս 3․ Ներմուծումը Python-ում։

Դաս 1․ Python - առաջին քայլերը

Դաս 2․ Արտածումը Python-ում